Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար

16.09.2025, Hayeli.am
https://hayeli.am/?p=810836&l=am
16.09.2025, 168 ժամ
168.am/2025/09/16/2279585.html
16.09.2025, LIVENEWS
https://livenews.am/2025/370558/16/17/43/
Արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ պետական, քաղաքական, անվանի գործիչ «Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը։
Երկար տարիներ մեծ հայրենասերին, պետական ու քաղաքական գործչին հատուկ հմտությամբ կարողացել է Եվրամիության, Եվրախորհրդի, այլ միջազգային պետական կառույցների, նաև Ազգային ժողովի ամբիոնը և իր անձնական կապերը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը, միջազգային արենայում Հայաստանի վարկի բարձրացմանը։ Նրա հարուստ գիտելիքներն ու փորձը մշտապես օգնել և օգնում են նրանց, որոնց համար թանկ է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու մշակութային առաջընթացի ապահովումը։ Նա թողել է հարուստ ժառանգություն։ Իր կարևորագույն ելույթները, մամուլում ունեցած հարցազրույցներն ու հրապարակումները հրատարակել է առանձին գրքերով, որոնք ներկայումս, առավել ևս ապագայում մեծ դեր կունենան մեր երկրի կառավարման ու զարգացման գործում։
Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար։
Ազգային Միաբանություն Կուսակցություն